Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը մեղադրել է վարչապետ Նեթանյահուին եւ արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանին` թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման մեջ, հաղորդում է APA-ն` վկայակոչելով իսրայելական «Yedioth Ahronoth» թերթը:
Բարաքը կարծում է, որ Նեթանյահուն ցանկանում է ընդհանուր հայտարարի գալ Թուրքիայի հետ, սակայն Լիբերմանը չի տալիս նրան այդ հնարավորությունը. «Նեթանյահուն մատների արանքով նայեց դիվանագիտական ճգնաժամին եւ հերթական անգամ հարաբերությունները փակուղի մտցրեց»:
Նախարարը նաեւ կտրուկ քննադատել է Նեթանյահուի դիրքորոշումը «Ազատության նավատորմի» հարցում:




























