ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքի երկրները համաձայնության են եկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, սակայն այժմ այդ հարցը օրակարգում չէ, քանի որ ՆԱՏՕ-ի ներկայիս խնդիրն է օգնել Ուկրաինային պաշտպանել իր ինքնիշխանությունն ու անկախությունը։ Սթոլթենբերգը այս մասին հայտարարել է Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ, լրագրողների հետ հանդիպմանը։
«ՆԱՏՕ-ի անդամները նախկինում պայմանավորվել էին, որ Ուկրաինան կդառնա մեր դաշինքի անդամ։ Միեւնույն ժամանակ, դա այնքան էլ շուտ չի լինի»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։
Քաղաքական գործիչը նաեւ ասել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո ՆԱՏՕ-ն մտադիր է կանխել հակամարտության կրկնությունը՝ ուժեղացնելով «Կիեւի ռազմական հնարավորությունները»։





























