«Յունիբանկն» սկսել է վարկեր տրամադրել «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից առաջարկվող բջջային կապի միջոցների ձեռքբերման համար եւ այդ նպատակով ընկերության սպասարկման կետերում` Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում բացել է հինգ պրոմո-կետ: Orange բջջային հեռախոսների եւ պարագաների ձեռքբերման համար Յունիբանկը սպառողական վարկեր է տրամադրում հետեւյալ պայմաններով` գումարը`մինչեւ 600 հազար դրամ, ժամկետը` մինչեւ 24 ամիս, տոկոսադրույքը` 18% տարեկան: Կանխավճարը կազմում է 0%: Վարկերը տրամադրվում են վարկային բացասական պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Բանկային հաշվի բացումը եւ սպասարկումն իրականացվում են անվճար: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` դիմում, անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատավայրից:
«Օրանժ Արմենիա» ընկերությունն առաջարկում է հեռախոսների մեծ ընտրանի (Apple, BlackBerry, Alcatel, Samsung, Nokia)` նախատեսված սպառողների լայն զանգվածի համար: Մինչեւ այս տարվա սեպտեմբերի վերջը «Օրանժ Արմենիա» ընկերության սպասարկման կետերում կտեղադրվեն եւս հինգ պրոմո-կետեր, իսկ մոտ ապագայում վարկով բջջային հեռախոսներ հնարավոր կլինի ձեռքբերել ընկերության բոլոր 73 կետերում:




























