Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցություններում պայմանավորվածությունների բացակայությունը ԱՄՆ քաղաքականության սխալ հաշվարկի արդյունք է: Նրա խոսքերը Ժնեւում զինաթափման հարցով համաժողովի ժամանակ մեջբերում է IRNA գործակալությունը։

«Անցյալի փորձը մեզ սովորեցրել է ավելի զգույշ եւ նրբանկատորեն մոտենալ բանակցությունների նոր փուլին»,-նշել է նա։

Ավելի վաղ իրանցի դիվանագետը խոսել է այն մասին, որ միջուկային գործարքի վերսկսման շուրջ բանակցությունների ձախողման դեպքում Իրանն ունի «այլընտրանքային նախագիծ»: