Գերմանական Rheinmetall AG պաշտպանական կոնցեռնը սկսել է անօդաչու թռչող սարքերի միջոցով ավտոմատ հետախուզական համակարգերի մատակարարել Ուկրաինա, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այդ համակարգերը հիմնականում օգտագործվում են տարածքը հետազոտելու համար՝ նվազագույն անձնակազմի ներգրավմամբ: Ընդգծվում է, որ այս նախագծի շրջանակներում Rheinmetall-ը համագործակցում է էստոնական DefSecInt ընկերության հետ։
SurveilSPIRE համակարգերը բաղկացած են շարժական դիտակետերից, որոնք հագեցած են ցերեկային և գիշերային դիտման տեսախցիկներով, փոքր անօդաչու թռչող սարքերով, որոնք կարող են օգտագործվել պարեկային և այլ առաքելությունների համար, և դրանց կառավարման համալիրից։ Rheinmetall-ը չի բացահայտել պայմանագրի արժեքային կողմը։





























