Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենն ասել է, որ Իրանը նման է «քաղցկեղի»՝ նշելով, որ Թել Ավիվը դիտարկում է «ռազմական քայլերը»: Համապատասխան հայտարարությունը նա արել է Բեռլինում՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Իրանը նման է քաղցկեղի. այն ֆինանսավորում է «ՀԱՄԱՍ»-ին, ջիհադն ու «Հըզբալլահին»», - ասել է նա:

Պաշտպանության գերատեսչության ղեկավարը նշել է, որ «խնդրի լուծման» տարբերակներից մեկը պատժամիջոցներն են։ Որպես երկրորդ տարբերակ՝ Իսրայելը, նրա խոսքով, դիտարկում է ռազմական միջամտությունը։

«Երկրորդ, մենք ունենք նաեւ հրատապ ռազմական տարբերակ սեղանին: Եվ մեր հետախուզական գործակալությունների եւ մեր տեղեկությունների համաձայն՝ հիմա ճիշտ ժամանակն է այս երկու քայլերն անելու համար», - հավելել է նա։