Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանից տարհանել են ուսանողներին եւ դասախոսներին պայթյունի սպառնալիքի պատճառով: Այդ համալսարանում պետք է ելույթ ունենար Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ, համալսարանի շենքը գտնվում է Բեռլինի Ունտեր դեն Լինդեն փողոցում: Ներկայումս անվտանգության ուժերը որոնում են ենթադրյալ պայթուցիկ սարքը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Գյուլը Գերմանիա է ժամանել պաշտոնական այցով: