Իրանը պերսոնա նոն գրատա է հայտարարել երկու գերմանացի դիվանագետների՝ կապված Թեհրանի ներքին գործերին Բեռլինի միջամտության հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին։

«ԱԳՆ ներկայացուցիչ Կանաանին հայտարարել է երկու գերմանացի դիվանագետների՝ որպես անցանկալի անձանց արտաքսման մասին ՝ Իսլամական Հանրապետության ներքին գործերին, մասնավորապես դատական ​​գործերին Գերմանիայի կառավարության միջամտողական եւ անպատասխանատու գործողություններից հետո», - նշվում է Իրանի ԱԳՆ Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։