ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է այն օրինագիծը, որը թույլ է տալիս ԱՄՆ նախագահին արգելել չինական ByteDance ընկերության TikTok սոցիալական ցանցի ծառայությունը երկրում՝ համաձայն հեռարձակման քվեարկության:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ փոփոխությունների փաթեթն ընդունվել է հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ։ Դրան կողմ է քվեարկել 24, դեմ՝ 16 կոնգրեսական։
Հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո փաստաթուղթը կանցնի ընդհանուր քվեարկության Ներկայացուցիչների պալատում:





























