Զապորոժիեում հինգ հարկանի բնակելի տանը ռուսական հրթիռի հասցրած հարվածի զոհերի թիվը հասել է երեքի, համազգային հեռուստամարաթոնի եթերում ասել է Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտեւը։

Եվս 31 մարդ տարհանվել է, յոթ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից երեքը՝ ծանր վիճակում, չորսը, այդ թվում եւ մի հղի կին՝ միջին ծանրության։ Կուրտեւի խոսքով՝ արդեն պարզվել է, որ հարվածը հասցվել է Ս-300 հրթիռով։

Տունը գրեթե ամբողջությամբ քանդվել է։ Գիշերային գնդակոծության հետեւանքով տուժել է եւս երկու բազմահարկ տուն. խափանվել է էլեկտրա- եւ ջրամատակարարումը, կոտրվել են պատուհանները։