Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարում Արցախի ապագայի մասին, բայց Ադրբեջանի կազմում։ Այս մասին մարտի 2-ին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորի հավաստիացմամբ՝ այդ պաշտոնյան որոշակի ազդեցություն ունի գործընթացների վրա եւ բավական լուրջ ճանապարհ է անցել։ «Եվ եթե որեւէ մեկը փորձի հերքել իմ խոսքերը, թող պատրաստվի, որ անուններ են հնչելու»,- սպառնացել է ընդդիմադիր գործիչը։
Նա նաեւ անդրադարձել է հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջերս արած հայտարարություններին, որը փորձել է հերքել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի ներկայացրած «աղմկահարույց փաստաթուղթը»։ Մամիջանյանի խոսքով՝ այդ փորձը բավական անտաղանդ է։ «Այնուամենայնիվ, բանակցությունների տրամաբանությունն ընթանում է հենց այդ հունով»,- ընդգծել է Հայկ Մամիջանյանը։











