Սեպտեմբերի 22-25-ին Սոչիում` «Ադլերկուրորտ» առողջարան-հանգստյան գոտում, անցկացվելու է «Ազգային ժառանգություն» Միջազգային ազգագրական փառատոնը, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Ակնկալվում է նաեւ Աբխազիայի, Ինգուշեթիայի, Կաբարդինո-Բալկարիայի, Կալմիկիայի, Սիբիրի ժողովրդական բանահյուսության կատարողների ելույթները:
«Մենք հույս ունենք, որ այդ փառատոնը մեծ հետաքրքրություն է առաջացնելու զբոսաշրջիկների շրջանում, ովքեր այժմ հանգստանում են Կովկասի Սեւծովյան ափին»,-ասել է առողջարանական հանգստյան գոտու տնօրեն Միխայիլ Միլենինը:




























