Մենք ինքնորոշման իրավունքի կողմնակիցն ենք, նաև տարածքային ամբողջականության սկզբունքի, եւ պետք է ընդհանուր անվտանգությունը տարածաշրջանում բարելավենք: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ պատասխանելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցին:

Շոլցը, ըստ էության, շրջանցեց Լաչինի միջանցքի թեման, միայն նշելով. «Մենք մանրամասն խոսեցինք այդ հարցի մասին: Ուրախ եմ, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը մասնակցում է, միջնորդում է, մենք նույնպես մեր ջանքերն ենք ներդնում և մեր դերը ունենք: Այս ծանր իրավիճակում իմ գործընկերոջ առաջնորդությունն իսկապես դժվար է»: