Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Տուժածներ չկան։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ մարտի 2-ի տեղեկատվական տեղեկագրում։
Այդ փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ ուսումնասիրություն է անցկացնում։
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ են անում եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ԳՈՐԻՍ ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։
Պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում եւ Լաչինի միջանցքում։
Ռուսական խաղաղապահ զորախմբի շարասյունը մարդասիրական բեռներով ուղեկցվել է ԳՈՐԻՍ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ երթուղով։
Իրականացվել է մարդասիրական արշավ՝ ցածր եկամուտ ունեցող եւ բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ բաժանելու համար։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։





























