Ուկրաինան Իրանի դեմ բողոք կներկայացնի Միջազգային քրեական դատարան. Այս մասին հայտնում է «РБК-Ուկրաինան»՝ հղում անելով Al Arabiya-ին վարչապետ Դենիս Շմիգալի տված հարցազրույցին։
Կիեւը կպնդի, որ դատարանը քննարկի Ռուսաստանին անօդաչու սարքեր տրամադրելու հարցը, որոնք Մոսկվան, ըստ ուկրաինական իշխանությունների, օգտագործել է Ուկրաինայի էներգետիկ եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար։
«Մենք մտահոգված ենք ռազմական հանցագործությունների կատարմանը Իրանի մասնակցությունից եւ կհասնենք նրան, որ Թեհրանը մեղսակից ճանաչվի»,- ասել է Շմիգալը:





























