ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում  մարտի 3-ին ժամը 09:07-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Դ. Բեկ փողոցում հրդեհ է բռնկվել:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ:

ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ, տեղ հասնելուց պարզվել է, որ հրդեհը մարվել է ձեռքի միջոցներով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, զննել, և համոզվելով, որ վտանգ չի սպառնում, վերադարձել են մշտական տեղակայման վայր:

Այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը: Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: