Բաքու կատարած այցի շրջանակում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հանդիպել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ գործակալության միջեւ համագործակցության, ինչպես նաեւ միջուկային անվտանգության հարցերը եւ երաշխիքները, ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում։

«Հանդիպման ընթացքում նախարարը նաեւ նշել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս միջուկային անվտանգության ապահովմանը՝ ընդգծելով Մեծամորի ատոմակայանի շահագործման՝ գործակալության սահմանած անվտանգության չափորոշիչներին հետեւելու կարեւորությունը։ Հայաստանն այստեղ հնացած տեխնոլոգիաներ է օգտագործում»,- տեղեկացրել է ԶԼՄ-ն։ Նախօրեին Գրոսին հանդիպել էր Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ալիեւի հետ, եւ, ըստ ԶԼՄ-ների, դասախոսություն էր լսել Մեծամորի ԱԷԿ-ի հետ կապված «վտանգների» մասին։ Մեկ անգամ եւս հիշեցնենք. Հայաստան եւ կոնկրետ ԱԷԿ կատարած այցի արդյունքներով Գրոսին միանգամայն գոհ էր մնացել տեսածից։