Մարտի 2-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժինը ուժեղացված ծառայություն էր կազմակերպել Արտաշատ քաղաքում։ Միջոցառմանը, բացի ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողներից, մասնակցել են ՃՈ հատուկ սպայական վաշտի ծառայողները։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մի քանի ժամ տևած ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության կանոնների շուրջ հինգ տասնյակ խախտում։ Մասնավորապես, երեք անձ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 1 տրանսպորտային միջոց շահագործվել է թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող երեք տրանսպորտային միջոց։ 9 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։











