Հիպնոզի կիրառմամբ կողոպուտի մեղադրանքով Մոսկվայում Իրանի քաղաքացի է ձերբակալվել: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները:

Քննության վարկածով, սեպտեմբերի 15-ին Իրանի քաղաքացին հիպնոզացրել է մի տիկնոջ` Մոսկովյան վարսավիրանոցի տնօրենին: Դրանից հետո կողոպտիչը վարսավիրանոցից գողացել է 80 հազար ռուբլի եւ թաքնվել:

Ներկայումս կասկածյալը ազատ է արձակվել` ստորագրելով քաղաքից չհեռանալու մասին փաստաթուղթը: Նրան մեղադրանք է ներկայացվելու ՌԴ ՔՕ 161-րդ հոդվածով` կողոպուտ: