Անհնար էր մեր դռանց դիմաց փլատակների տակ գտնվող հազարավոր մարդկանց չօգնել, եւ ցույց տալ, որ ոչինչ տեղի չի ունեցել։ Այս մասին Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկրաշարժի հետեւանքով Թուրքիա օգնություն ուղարկելուն եւ հայ ու թուրք արտգործնախարարների միջեւ ջերմ ընդունելությանը։
«Թուրքիա փրկարարներ ուղարկելու որոշումը քաղաքական ենթատեքստ չի ունեցել, դա եղել է մաքուր հումանիտար ակցիա։ Այո, այդ որոշումը ստացել է քաղաքական որոշակի արձագանք, որովհետեւ մեր հումանիտար օգնությունը Թուրքիա գնացել է Մարգարայի կամուրջով, որը 30 տարի փակ է եղել։ ԱԳ նախարարի այց է տեղի ունեցել Թուրքիա, ջերմ ընդունելություն է եղել, ինչը վատ չի։ Անվտանգության մի երաշխիք կա՝ խաղաղությունը, խաղաղության մի երաշխիք կա՝ հարեւանների հետ նորմալ հարաբերություններ ունենալը, այլ բան է, թե դա ինչքան է դժվար ու իրագործելի, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա տեղի ունենա, դա բխում է մեր պետության շահերից»,– նշել է վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։











