Սյունիքի մարզում  առավոտյան հրդեհված ավտոբուսը Իրանից Երեւան եկող ուղեւորատար ավտոբուս էր, ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանը:  


«Հրդեհն ամբողջությամբ հանգցվել է, որեւէ ուղեւոր չի տուժել, ավտոբուսը Իրանից Երեւան եկող ուղեւորատար ավտոբուս էր, կարեւորը քաղաքացիներից որեւէ մեկը չի տուժել: Այս պահին այլ մանրամասներ չեն հայտնել, չեմ կարող ասել, թե հրդեհն ինչից է բռնկվել»,-ասաց նա:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը եղել է Scania մակնիշի տուրիստական ավտոբուս, որտեղ եղել են 23 ուղևոր և երկու վարորդ: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 07:38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին այրվում է ավտոբուս: Ավտոբուսն ամբողջությամբ այրվել է: