Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Բաքվի Խաթայ շրջանի «Բրավո» հիպերմարկետում զինված գործողություն իրականացրած հանցագործներից մեկը ձերբակալվել է, երկրորդը՝ վնասազերծվել։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում տալով ՆԳՆ-ին, հանցագործներից մեկը վնասազերծվել է, երբ զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ մարտի 4-ին, ցերեկը, Բաքվի Խաթայ շրջանի «Բրավո» հիպերմարկետում երկու զինված անձինք հարձակվել են ինկասատորների վրա։ Նշվում է, որ միջադեպի հետեւանքով նրանց կողմից ծանր վիրավորվել է «Յունիբանկ» կոմերցիոն բանկ ԲԲԸ աշխատակից Սամիր Շեյդաեւը, իսկ թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարության աշխատակից Ռուֆաթ Գաշիմովը մահացել է։