Իրանի եւ Աֆղանստանի սահմանին՝ Խիրմանդ քաղաքի Միլաք կամրջի մոտ, որը գտնվում է Սիստան եւ Բելուջիստան նահանգի հյուսիսում, բախում է տեղի ունեցել թալիբների եւ իրանցի սահմանապահների միջեւ, հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
Իրազեկ աղբյուրը հայտնել է, որ Միլաք կամրջի մոտ իրանցի եւ աֆղան սահմանապահների միջեւ բախման հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան։
Աղբյուրը նաեւ նշել է, որ հակամարտությունը հարթվել է, եւ միջադեպի ճշգրիտ պատճառները հետաքննվում են։





























