Հանրապետության տարածքում` մարտի 5-ի ցերեկը, 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Մարտի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 7-10 մ/վ, մարտի 5-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ, 6-ին՝ 27-32 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 6-9, գիշերը՝ 3-5 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում մարտի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ։
Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի +10 +12, վաղը ցերեկը՝ +18 +20։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +6 +11,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +7 +10,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը +7 +10,, ցերեկը՝ +13 +15,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +3 +8, ցերեկը +8 +12,
Լոռիում՝ գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +10 +12,
Տավուշում՝ գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +17 + 22,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը` +6+10,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +14 +18,
Արարատում՝ գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ + 20 + 22,
Արմավիրում՝ գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +18 + 20,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +1 +3, ցերեկը՝ +8 +10,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10 +14 ցերեկը՝ +20 +23,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +23 + 28,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +20 +25,
Արցախում՝ գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +23 + 28:





























