Ադրբեջանի նախագահը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքներից, որը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում:

ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել էԱդրբեջանի  նախագահ Իլհամ Ալիեւը՝ մարտի 6-ին ընդունելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների հարցեով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյին։

Ալիեւը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին այդ ուղղությամբ նրա մշտական ջանքների համար։