Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երեւանյան փողոցում այսօր՝ մարտի 6-ին, ուժգին քամին տապալել է երկհարկանի շենքերից մեկի թիթեղյա տանիքը եւ շպրտել փողոցի երթեւեկելի հատված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետարանի լրատվության վարչության պետ Տաթեւ Մկրտչյանը։

«Տուժածներ չունենք։ Հատուկ մեքենայի միջոցով հեռացրել են տանիքը եւ բացել երթեւեկելի հատվածը։ Ըստ ընթացակարգի՝ իրենք պետք է դիմեն համայնքապետարանին եւ փոխհատուցում ստանան»,- ասաց նա։