Կաշենի հանքը երբեք էլ ժողովրդինը չէր, սեփականատեր ուներ, մեզ ի՞նչ. Բայց հիմա, եթե սեփականատերը դրսից լինի, թուրք լինի, ավելի վատ կլինի, էս դեպքում գոնե մի քանի տոկոս շան թուլի փայ տվել են ժողովրդին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ՊԲ առաջին հրմանատր Արկադի Կարապետյանը՝ անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե տարբերություն չի տեսնում՝ հանքի սեփականատերը անգլիացի է, ադրբեջանցի, թե թուրք, որ դեմ չի լինի, եթե Ադրբեջանը Կաշենի հանքում ներդրում անի, վերջնական արդյունքը տանի Ադրբեջան:
«Եթե դրսից սեփականատեր ես բերում, քո կամքը չի գործում, իսկ որտեղ քո կամքը չկա, էնտեղ դու պարտվել ես:
Ղարաբաղցիներն էնտեղ աշխատել են, բայց լա՞վ են ապրել: Մենք կարող էինք էդ հանքից դուրս եկածով տասնյակ անգամ ավելի լավ ապրել: Հիմա թուրքը կգա, ավելի վատ կլինի: Եթե թուրքը եկավ, հո մենակ չի՞ գալու, իր ընտանիքն է գալու, հարազատներն են գալու, վերջում Կաշենում հայ չի լինելու, հետո հայ էլ չի աշխատելու: Էդ հեքիաթներ են, որ ասում են՝ ի՞նչ տարբերություն: Տարբերություն չկա, տղերք, հելեք, գնացեք Ամերիկա ապրեք, թողենք մենք էստեղ մեզանով յոլա գնանք»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ իշխանությունների քաղաքականությունն Արցախի հանդեպ, Արկադի Կարապետյանը պատասխանեց. «Եթե դու քո եղբորը դավաճանես, քեզ կհարգե՞ն: Չեն հարգի, բայց կիմանան, որ սա եթե իր եղբորը դավաճանեց, ուրեմն իրենց տանն էլ է դավաճանելու, երեխաներին է անտեսելու: Հիմա եթե Հայաստանը հրաժարվի մեզնից, էդ ապագան է սպասվում: Ղարաբաղում ինչ կատարվում է, Հայաստանի ապագան է»:











