Մարտի 5–ին Լեռնային Ղարաբաղի «Խայփալու» կոչվող տեղանքում Ադրբեջանի Հանրապետության զինվորականների կողմից Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների աշխատակիցներով ավտոմեքենայի գնդակոծման հանգամանքով պայմանավորված՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։ Տեղեկությունը հայտնում ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ռուս խաղաղապահների ջանքերով ռազմական գործողությունները դադարեցվել են»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։

Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։

Տեղեկացվում է նաև, որ Գորիս-Ստեփանակերտ երթուղու այսօր ապահովվել է ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոշարասյան անցումը մարդասիրական բեռներով։

Ռուս խաղաղապահները անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով պահպանում են շարունակական փոխգործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետ։

Պարեկություն է իրականացվում երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունինի թաղամասերում և Լաչինի միջանցքում։