Եվրամիությունը կշարունակի իր ներդրումն ունենալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին մարտի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մոտ ընդունելության ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, հայտնում է АПА-ն։

Տոյվո Կլաարը նաեւ նշել է Մյունխենում նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի արդյունավետ հանդիպումը։