Հայաստանում եւ Արցախում անցկացվում է «Դեֆորմացվող միջավայրերի փոխազդեցության դինամիկայի պրոբլեմները» անվանումով գիտաժողովը, որին մասնակցում են շուրջ 100 գիտնականներ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական բաժնից:
Միջազգային գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից: «Դեֆորմացվող միջավայրերի փոխազդեցության դինամիկայի պրոբլեմները» 7-րդ միջազգային գիտաժողովը տեղի է ունենում Հայաստանի Գորիս եւ Արցախի Ստեփանակերտ քաղաքներում:Նշենք, որ գիտաժողովը աշխատանքները կշարունակի մինչեւ սեպտեմբերի 24-ը:
Տեղեկացնենք, որ միջազգային գիտաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտը, Գորիսի եւ Արցախի պետական համալսարանները, Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկայի ինստիտուտը եւ Ռուսաստանի ազգային ակադեմիայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը:




























