Մարտի 9-ին նախատեսվում է Թուրքիայի, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը՝ քննարկելու ՆԱՏՕ-ին միանալու իրենց դիմումների վերաբերյալ հյուսիսային երկրների պարտավորությունները։
Հինգշաբթի՝ մարտի 9-ին, Բրյուսելում կկայանա Թուրքիայի, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը՝ քննարկելու հյուսիսային երկրների պարտավորությունները ՆԱՏՕ-ին միանալու իրենց դիմումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Hürriyet Daily News թուրքական հրատարակությունը։
Հրատարակությունը հաղորդում է, որ Թուրքիայից հանդիպմանը կմասնակցեն նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը եւ վերանշանակված փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։





























