Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գիորգի Շարվաշիձեին եւ շնորհավորել նրան նշանակման առթիվ:
ՀՀ ԱԽ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ դեսպանի նշանակումը նոր շունչ կհաղորդի հայ-վրացական երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը և մեծապես կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը:
Դեսպանն իր հերթին վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքեր՝ զարգացնելու ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտում առկա համագործակցություն պոտենցիալը:





























