ՊՆ-ի շները 12 ամիս ոչինչ չեն արել, որ պարզեն իմ երեխայի ճակատագիրը, իմ երեխան անհետ կորած էր. վերջում մեր ծնողական համայնքի ջանքերով ռուս խաղաղապահների միջոցով 2021-ի նոյեմբերին Ադրբեջանը նոր հանձնեց մեր երեխաների մասունքները: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայողներ Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:
«Դրանից հետո գնացել եմ պասպորտ-սեղան, որ երեխային գրանցումից հանեմ, դուք չեք պատկերացնի այդ խայտառակությունը, երբ դու դեռ չես ընտելացել քո ցավին, պետք է այնտեղ կանգնես գոռաս՝ ես զոհվածի ծնող եմ, սիրտ չունեմ, թույլ տվեք երեխայիս հանեմ հաշվառումից, որովհետեւ իմ երեխան էլ չկա՞: Ինչու պասպորտ-սեղանի համակարգում չկա այդ ինֆորմացիան, որ հետեւեք, եթե զոհվածի ծնող է, ապա առանց հերթի սպասարկեք:
Նույնը բանկային համակարգում է: Մեզ ասում են՝ բանկերը պետական կառույցներ չեն, բայց այնտեղ կարող է 5 րոպեանոց գործարքի համար 3-5 ժամ հերթերի մեջ կանգնես: Չպե՞տք է լիներ կանոնակարգում, որ զոհվածների ծնողներին չի կարելի այս տարրական, կենցաղային հարցերում դնել այս վիճակում: Էս մարդիկ թքած ունեն:
Խոսում են երաշխիքների մասին, ես ասացի՝ առաջին երաշխիքն այն պետք է լինի, որ չտանեք մեր երեխեքին մորթեք: Եթե այդ երաշխիքը կապահովեք, հետո եթե կլինեն դեպքեր, որոնք ձեր վերահսկողությունից դուրս են, այդ դեպքում էլ ունեք առաջնահերթություններ, դուք հաստատե՞լ եք, թե ով ընտանիքը պետք է առաջին հերթին այդ օգնությունը ստանա: Ասում է՝ չենք ուզում քաղաքականացնել, բայց հների պատճառով նոր դեռ 2004 թվականիընտանիքներին ենք հասել բնակարանային ապահովման մասով: Ու խոսում է երրորդ կարգի հաշմանդամի մասին, այսինքն նրան հավասարեցնում է զոհվածի ընտանիքի հետ: Մինչեւ հասնեն 2020 թվականին, կարող է այդ ընտանիքների մեծ մասը քաղցից կամ այլ խնդիրներից չլինեն»,-ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











