Ռումինիայի պաշտպանության նախարարության սպառազինությունների գլխավոր վարչության ղեկավար, գեներալ-մայոր Թեոդոր Ինչիկաշը հայտարարել է, որ Բուխարեստը մտադիր է Վաշինգտոնից գնել Abrams տանկերի գումարտակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։  

Ինչիկաշի խոսքով՝ Ռումինիայի խորհրդարանը պետք է նախապես հավանություն տա թրթուրավոր հաուբիցների, հետեւակի թրթուրավոր մարտական մեքենաների, փոքր եւ գերփոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաեւ F-16 ինքնաթիռների համար հրթիռների գնմանը: 

«Միեւնույն ժամանակ, Abrams տանկերի գումարտակի գնման մեր խնդրանքը գտնվում է խորհրդարանի նախնական հաստատման ճանապարհին»,-հավելել է Ինչիկաշը:

Նա պարզաբանել է, որ հենց այդպիսի տանկերն ունեն առաջադրանքների կատարման լավագույն որակներն ու յուրահատկությունը։