Կիեւում բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր դեմ են արտոնությունների վերացմանը, փորձել են գրոհել երկրի խորհրդարանի շենքը:

Այսօր` սեպտեմբերի 20-ի առավոտյան, «աֆղանցիների», Երկրորդ աշխարհամարտի վետերանների ու Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը վերացնողների համատեղ հանրահավաքին մասնակցել է 2 հազար մարդ, հաղորդում է RBC-ն:

Նրանք ճեղքել են ոստիկանական շղթան, զբաղեցնելով խորհրդարանի դիմացի հրապարակը: գերագույն ռադայի շենքը հսկում են ոստիկանության ուժեղացված ստորաբաժանումները:

Վետերանների բազմությունը, որոնց ձեռքին եղել են «Փոխենք ցուցապաստառները ինքնաձիգներով» կարգախոսներ, ճեղքել են ոստիկանական շղթան եւ մուտք գործել շենք:

Դրանից հետո ցուցարարների մոտ են իջել պատգամավորներ, որոնց շուրջ հրմշտուք է սկսվել:

Ցուցարարները պահանջում են չընդունել օրինագիծը, որը վերաբերում է արտոնությունների եւ սոցիալական վճարումների վերացմանը, հաղորդում է «Ռոսբալտը»: