Ինձ հաճախ են հարցնում՝ երբ եմ գիրք կամ մեմուարներ գրելու, ես միշտ պատասխանում եմ, որ ես մոտ ժամանակներս չեմ պատրաստվում հուշեր գրելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ժամանակի սղության խնդիր ունեմ: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հատկապես հիմա չեմ կարծում, որ դրա ժամանակն է, հիմա շատ ավելի կարեւոր հարցեր կան, ավելի ճիշտ մտահոգություններ: Բայց ես չգիտեմ, կարող է ինչ-որ ժամանակ հետո ինչ-որ բան գրեմ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հարցին, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ հիմա պասիվ քաղաքականության մեջ եմ, եւ ոչ էլ նպատակ ունեմ ինչ-որ ժամանակ հետո գնալ ու խնամել մի փոքրիկ այգի»:











