ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ֆրանսիացի պաշտոնակցի՝ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է աջակցությունն Ուկրաինային եւ երկու երկրների համագործակցությունը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, տեղեկացրել է Սպիտակ տունը։
«Երկու ղեկավարները քննարկել են աջակցությունն Ուկրաինային... ներառյալ անվտանգության ոլորտում օգնության ու Ռուսաստանի պատժամիջոցների շարունակման հարցը»,- նշվել է մամուլի հաղորդագրությունում։
Բացի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համագործակցությունից՝ զրույցի թեմա է դարձել արձագանքումը «կանոնների վրա հիմնված միջազգային կարգին Չինաստանի կողմից սպասվող մարտահրավերներին»։
«Երկու ղեկավարները նաեւ հաստատել են, որ համակարգված կգործեն մաքուր էներգետիկային արագացված անցման հարցում»,- նշվել է մամուլի հաղորդագրությունում։





























