Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացում Լատվիան հանդես է գալիս միջազգային իրավունքի վրա հիմնված կարգավորման օգտին: Իսկ միջազգային իրավունքը նշանակում է երկրների տարածքային ամբողջականություն։ Ինչպես հայտնում է АПА-ն, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո ասել է Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիցը։

«Եկել է նման խաղաղ համաձայնագրի հասնելու ժամանակը, եւ մենք կաջակցենք խաղաղ համաձայնագրին, որում երկու կողմերն էլ համաձայնության կգան։ Կայուն խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե այն հիմնված լինի միջազգային իրավունքի եւ տարածքային ամբողջականության վրա»,- ասել է Էգիլս Լեւիցը: