Իրսյալեի անվտանգության ծառայության ներկայացուցիչները երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մոտ մտնելուց առաջ արտասահմանյան հրատարակչության ֆոտոթղթակցից պահանջել են հանել կրծկալը:

Կինը հրաժարվել է կատարել հրամանը եւ սպառնացել է բողոք ներկայացնել իսրայելական անվտանգության ծառայությունների գործողությունների վերաբերյալ: Cursorinfo.co.il-ը` վկայակոչելով երկրորդ ITB-ի հեռուստաալիքը, հաղորդում է, որ ֆոտոթղթակից Գալի Թիվոնն արդեն 15 տարի է, արտասահմանյան այն լրագրողների շարքում է, ում թույլատրվում է լուսաբանել Իսրայելի վարչապետի նստավայրում տեղի ունեցող իրադարձությունները:

Երկրորդ ալիքը շեշտում է, որ վարչապետի նստավայր մտնելուց առաջ կանանց կարող են խնդրել հանել կրծկալները, սակայն Թիվոնն առաջինն էր, ում պահանջել են դա անել:

Նեթանյահուի նստավայրում պարզաբանել են, որ կրծկալ հանելու խնդրանքը հաջորդել է, երբ կինը չի անցել նախնական զննումը: Այստեղ ափսոսանք են հայտնել ստեղծված իրադրության կապակցությամբ: