Իրանում այդ երկրի ղեկավար եւ Զինված ուժերի գլխավոր հրամանատար Այաթոլլա Խամենեի անձնական հրահանգով, ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգի անալոգի մշակման աշախատանքներ են ընթանում, Fars գործակալությանը սեպտեմբերի 20-ին ասել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» Խաթամ ալ-Անբիայի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար Ֆարզադ Էսմային։
Նրա խոսքով, իրանական համակարգը ստացել է «Բավար-373» անվանումը։ Դրա մշակումը սկսել է անմիջապես այն բանից հետո, երբ ձախողման սպառնալիքի տակ է հայտնվել Իրանին ռուսական С-300 համաարգերի մատակարարման մասին ռուս-իրանական պայմանագիրը:
Նա չի ներկայացրել համակարգի տեխնիկական-տակտիկական տվյալները, սակայն նշել է, որ որոշ պարամետրերով այն գերազանցելու է С-300-ներին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։




























