Շվեդիան եւ Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի առաջ ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց պարտավորությունները։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ հինգշաբթի Բրյուսելում տեղի կունենա Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը։

«Բրյուսելում տեղի կունենա մտքերի մանրամասն փոխանակում Հելսինկիի եւ Ստոկհոլմի կողմից Մադրիդում ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ։ Իրավիճակը տարբերվում է դաշինքի ներկայացուցիչների պնդումներից։ Պարտավորությունները հիմնականում չեն կատարվել»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Թուրքիայի իշխանությունները Շվեդիայից եւ Ֆինլանդիայից կոնկրետ քայլեր են ակնկալում։