Հայաստանի ոստիկանությունը ձեռնարկելու է բոլոր միջոցները` Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումների անվտանգությունn ապահովելու համար:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ սեպտեմբերի 21-ին, Երեւանի փողոցներում ծառայություն են անցկացնելու բավարար թվով ոստիկանության աշխատակիցներ` քաղաքացիների եւ հյուրերի տոնական տրամադրությունը ապահովելու համար:

Քաղաքի օրվա եւ անկախության 20-ամյակի շրջանակներում Երեւանի բոլոր վարչական շրջաններում կանցկացվեն մոտ երկու տասնյակ տարբեր միջոցառումներ, այդ թվում ռազմահանդեսը եւ տոնական համերգը: Մշակութային եւ ժամանցային միջոցառումները կկազմակերպվեն հանրապետության ամբողջ տարածքով: