Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը, ապա Վրաստանը միշտ այդ հարցին մոտեցել է բարիդրացիության եւ արդարության սկզբունքներից ելնելով։ ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, որը մասնակցում է Բաքվի 10-րդ համաշխարհային համաժողովին, հաղորդում է ԱՊԱ-ն։
«Հակամարտության հենց սկզբից մենք ընդհանուր ապագա ենք կառուցում Ադրբեջանում մեր ռազմավարական գործընկերների հետ՝ տնտեսական կայունության եւ մեր ժողովուրդների զարգացման համատեքստում։
Հայաստանը նույնպես մեր հարեւանն ու բարեկամն է։ Կարծում եմ, որ Վրաստանը Հարավային Կովկասում կգործի խաղաղության եւ կայունության ապահովման ուղղությամբ՝ ոչ թե տարածաշրջանից դուրս, այլ երեք երկրների միջեւ։ Մինսկի ձեւաչափը փաստացի չի գործում, եւ Թբիլիսին պետք է նման ձեւաչափով հանդես գա, եւ ես կարծում եմ, որ այդպես էլ կլինի։ Կարծում եմ, որ իմ գործընկեր Իլհամ Ալիեւը նույնպես նման դիրքորոշում ունի»,- ասել է Մարգվելաշվիլին։





























