ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մեկնել է Իսրայել։ Ինչպես տեղեկացրել է Reuters-ը, Օսթինը վայրէջք է կատարել «Բեն-Գուրիոն» օդանավակայանում։

Ըստ Haaretz պարբերականի՝ Լլոյդ Օսթինը դուրս չի գա օդանավակայանից Թել Ավիվում շարունակվող ցույցերի պատճառով, իսկ  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հանդիպումները կանցկացվեն հենց «Բեն-Գուրիոնում»։

Ցուցարարների ամբոխը, որը բողոքում է Նեթանյահուի կառավարության դատական բարեփոխման դեմ, փակել է Թել Ավիվի օդանավակայան տանող խճուղիների մուտքերը։ Նեթանյահուն այսօր պետք է թռչի Հռոմ։ Ոստիկանությունը պատրաստվում է ջրցան մեքենաներով ցրել հավաքվածներին։