Ղազախստանում 12 տարվա ազատազրկման են դատապարտել պաշտպանության նախկին նախարար Մուրատ Բեկտանովին։

Ինչպես հաղորդում է Tengrinews.kz-ն, մեղադրող կողմը կարծում է, որ նախկին նախարարն անօրինական հրամաններ է տվել 2022 թվականի հունվարյան անկարգությունների ժամանակ։

2022 թվականի փետրվարի 19-ին գլխավոր դատախազությունը  պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ ծառայության ընթացքում անգործության փաստի առթիվ նախաքննություն է սկսել։