Անհրաժեշտ է զսպվածություն ցուցաբերել եւ քայլեր ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։ Այս մասին մարտի 9-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ինչ վերաբերում է մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած զինված միջադեպին, ապա բոլոր գնահատականները տրված են հայտարարության մեջ, մեկնաբանության մեջ, որը տեղադրվել է ԱԳՆ կայքում մարտի 6-ին, հայտարարել է նա:
Մարտի 6-ին ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է․ «Լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ։ Վերջին օրերին տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներ։ Մարտի 5-ին տեղի ունեցավ զինված միջադեպ, որը մարդկային զոհերի պատճառ դարձավ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից»։





























