NASDAQ OMX Armenia բորսայում, սեպտեմբերի 20-ին, իրականացվել է 2,2 մլն դոլարի առքուվաճառքի գործարք։ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 373,5 դրամ 1 դոլարի դիմաց։
ԱՄՆ 1 դոլարի միջին փոխարժեքը սեպտեմբերի 20-ին կազմել է 374,47 դրամ՝ սեպտեմբերի 19-ի համեմատությամբ կրճատվելով 0,40 կետով։ Միաժամանակ, 1 եվրոյի կուրսը կազմել է 511,83 դրամ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Կենտրոնական բանկը։




























