Ռուսաստանը վերջին մեկ տարվա ընթացքում աննախադեպ ռազմական համագործակցության մեջ է մտել Իրանի հետ։ Այս մասին իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Օսթինը հատուկ մտահոգություն է հայտնել այս կապակցությամբ՝ այն անվանելով լուրջ մարտահրավեր տարածաշրջանի համար։

Նա պարզաբանել է, որ Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ աճող ռազմավարական գործընկերությունը ներառում է Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառում։

«Ի պատասխան՝ Ռուսաստանը Իրանին առաջարկել է համագործակցել հրթիռային սպառազինության եւ հակաօդային պաշտպանության ոլորտում»,- ասել է ԱՄՆ պաշտպանության գերատեսչության ղեկավարը։