Փարիզում, սեպտեմբերի 20-23-ին, տեղի է ունենում «TopResa-2011» զբոսաշրջային միջազգային տարեկան ցուցահանդեսը, որին մասնակցում են զբոսաշրջության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ցուցահանդեսում Հայաստանը ներկայացնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ:

Այսօրինակ ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի` բարձրացնելու երկրի ճանաչելիությունը զբոսաշրջության միջազգային շուկաներում, նպաստելու գործարար կապերի հաստատմանը եւ խթանելու Հայաստան զբոսաշրջային հոսքերի աճին: