Իսլանդիան ճանաչվել է կանանց համար լավագույն պետությունը:
Ամերիկյան Newsweek շաբաթաթերթն իր վերջին համարում, որը նվիրված է կանանց իրավունքների համար գլոբալ պայքարին, հետազոտություն է անցկացրել, որի ընթացքում կազմել է այն պետությունների շարքը, որտեղ կանայք հաջողության են հասել ավելի հեշտ` կանանց հավասարության շնորհիվ:
Վարկանշային ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Իսլանդիան, որին հաջորդում է Շվեդիան եւ Կանադան: Լավագույն եռյակից հետո նշված են Դանիան, Ֆինլանդիան, Շվեցարիան եւ Նորվեգիան:
ԱՄՆ-ը զբաղեցրել է 8-րդ տեղը: Ամենին վատ կանայք ապրում են Չադում, Աֆղանստանում եւ Եմենում, հաղորդում է korrispondent. net.-ը:




























